ЛюБой ваш текст! :)
Меню сайта
Категории раздела
Ok.ru [6]
Vk.com [0]
FB.com [1]
google+ [0]
Հնարքներ [0]
Նորություններ [0]
Նյութեր [0]
Անեկդոտներ [0]
Ok.RU [0]
Мини-чат
Наш опрос
Գնահատել այս կայքը
Արդյունքները
Ընդհանուր պատասխաններ: 9
Статистика

Онлайн всего: 1
Гостей: 1
Пользователей: 0

Անվանագիրք -Հայկական անուններ իրենց բացատրություններով -իմացեք ձեր անվան բացատրությունը
Անվանագիրք 

Տղաների անուններ                   Աղջիկների անուններ

  Հավանեցիք ??Կիսվեք Ընկերների հետ 0






Տղաների անուններ
Աբգար
համարվում է հայերեն բառ և նշանակում է իբրև "ավագ այր":
Աբել
(Հաբել) բառից է և նշանակում է "սուգ": Այժմ տարածված է Աբել ձևով: 
Ըստ "Աստվածաշնչի" Ադամի երկրորդ որդու անունն է:
Աբրահամ
նշանակում է "բազմության հայր" կա նաև Abram իբրև "բարձր հայր":
Ադամ
ստուգաբանվում է իբրև "երկրային", "մարդ":
Ազատ
հայերեն ազատ բառից է: Շատ տարածված անուն է:
Ազնավուր
հայերեն "ազն" արմատից է, որը նշանակում է "երևելի մարդ", "հսկա", "դյուցազն":
Աթաբեգ (Աթաբեկ)
թուրքերեն Atabeg կազմված է ata (հայր) և beg (իշխան) բառերից: Նշանակում է (հայր կամ դաստիրակ):
Ալբերտ
նշանակում է (ազնվափայլ): Այս անունը Albert ձևով այժմ տարածված է Եվրոպայում:
Ալեքսան
Ալեքսանդր անվան կրճատ ձևն է:
Ալֆրեդ
ֆրանսերեն Alfred անունից գեղարվեստական գրականության ազդեցությամբ:
Ահարոն
ստուգաբանվում է իբրև (լեռնական), (ուսուցանող) կամ (իմացող).Սրա կրճատ ձևն է Հարոն:
Աղասի
թուրքերեն Agasi (տեր), (տիրակալ իշխան): Այժմ տարածված է Աղաս ձևով:
Անաստաս
հունարեն Անուն է: Նշանակում է (հարություն) (մեր Հարություն անունը սրա թարգմանությունն է ):
Անդրանիկ
հայերեն. Անդրանիկ բառից է, որը նշանակում է (ավագ), (մեծ), (երեց):
Անդրեաս
հունարեն Andreioss անունն է, որ նշանակում է (առնական), (խիզախ), (հանդուգն):
Անտոն
լատիներեն Antonius անունից նշանակում է (առաջնորդ):
Անուշավան
այս անունը ստուգաբանվում է իբրև (անմահ հոգի): Ոմանք էլ դիտում են որպես անուշ և ավան (գյուղ) բառերից կազմված մի անուն: 
Աշոտ
այս անվան հիմքը Մ. Խորենացին համարում է հին հրեական asud ձևը:
Առաքել
գրբարյան Առաքեալ բառից է. Նշանակում է (ուղարկված), (պատգամավոր), (դեսպան):
Ասատուր
հայերեն Աստվածատուր անվան կրճատ ձևն է, որը գործածական է նաև այսօր:
Ասպետ
հայերեն Ասպետ բառից է,որը պարսկական փոխառնություն է. Նշանակում է (ձիավոր իշխան):
Ավագ
հայերեն Ավագ բառից է, որը նշանակում է (մեծ), (տարեց):
Ավետ
հայերեն Ավետիք բառն է, որը նշանակում է (հաճելի լուր), (բարև), (աչքալուսանք):
Ավետ
հայերեն Ավետիք բառն է, որը նշանակում է (հաճելի լուր), (բարև), (աչքալուսանք):
Ավետ
հայերեն Ավետիք բառն է, որը նշանակում է (հաճելի լուր), (բարև), (աչքալուսանք):
Ավետիս
հին հայերեն ավետիք բառի հարցական հոլովաձևն է, որ գործածվում է իբրև անձնանուն նույն նշանակությամբ:
Ավետիք
հայերեն Ավետիք բառից (հոգնակի): Բավական տարածված անուն է. Սրա փաղաքշական ձևերն են ` Ավո, Ավիկ:
Ատոմ
հայերենի մեջ գործածական է հնագույն ժամանակներից մինչև օրս:
Արա
Արան գարնան, բուսականության, բերքի, հետագայում նաև պատերազմի, ուժի աստվածն էր: Արա անունը ըստ Գ. Ղափանցյանի ծագում է ակկադա-շումերական լեզուներից և նշանակում է (անտառ), (արտ) և այլն:
Արամ
ըստ Մ. Խորենացու Արա Գեղեցիկի հոր անունն է: Նշանակում է (վսեմություն) կամ (բարձրություն): Այժմ շատ տարածված անուն է:
Արայիկ
հնագույն Արա անունն է` իկ փաղաքշական ածանցով:
Արբակ
Ծագումով հրեական անուն է: Այժմ հազվագյուտ համդիպող անուն է:
Արգամ
ըստ Մ. Խորենացու` հայոց Մուրացյան նախարարի տոհմի նահապետներից մեկի անունն է:
Արեգ
Հայկական դիցաբանության մեջ ամենահին աստվածն էր:
Արթուր
եվրոպական անուն է, որ մեզ մոտ տարածում է գտել գեղարվեստական գրականության միջոցով:
Արծրունի
հայ տոհմանուններից է, որ իբրև անուն սկսել է գործածել անցյալ դարի 90- ական թվականներին:
Արկադի
ռուսերեն Аркадий անունն է,որ անփոփոխ մուտք է գործել մեր մեջ: Հունարեն նշանակում է (բարեհոգի), (ազնիվ), (երջանիկ):
Արման
պարսկերեն Arman բառից է, որը նշանակում է (իղձ), (կարոտ):
Արմեն
հայերեն Արմենակ անվան կրճատ ձևն է, բոլորովին կապ չունի armen (հայ) և կամ Armenia (Հայաստան) բառերի հետ:
Արշակ
պարսկերեն Arsa (արջ) բառից` հայերեն Ակ փաղաքշական ածանցով: Նշանակում է (արջուկ):
Արշավիր
հայկական հնագույն անուններից է, որ ըստ Հյուբշմանի նշանակում է (տղամարդ):
Արսեն
հունարեն arsen բառից է, որ նշանակում է (առնական), (ամրակուռ):
Արտակ
նշանակում է (սրընթաց): Այժմ շատ տարածված է:
Արտաշես
ստուգաբանվում է իբրև (լույս), (եռանդ, ուրախություն) կամ (անեծք):
Արտավազդ
Արտավազդ անունը ստուգաբանվում է` (տևական արդարություն): 
Այժմ էլ տարածված անուն է. Կրճատ կոչում են Արտո:
Արտեմ
հունարեն artemes բառից է, որ նշանակում է (ամրակազմ), (ջլապինդ):
Բաբգեն (Բաբկեն)
Հյուբշմանի կարծիքով կազմված է Բաբիկ անձնանունից պարս. En փաղաքշական ածանցով:
Բաբիկ
պարսկերեն Bab (հայր) անվան փաղաքշական ձևն է, նշանակում է (հայրիկ):
Բագրատ
պարսկերեն Baga (աստված) և bata (տուրք), (պարգև) բառերից. Նշանակում է (աստծու պարգևած):
Բադալ
արաբերեն Badal բառից է, որ նշանակում է (փոխանորդ),(փոխարինող):
Բաղդասար
ասորերեն Անուն է և հայերի մեջ տարածված է: Մեկնաբանվում է որպես (գաղտնապես գանձող):
Բարսեղ
հունարեն բառ է, որը նշանակում է (արքա), (թագավոր):
Բենիկ
Բենիամին անվան կրճատ ձևն է:
Բորիս
ռուսերեն Борислав անվան կրճատ ձևն է, որ տարածվել է մեզ մոտ իբրև ինքնուրյուն անձնանուն: Նշանակում է (փառքի համար կռվող): 
Գաբրիել
նշանակում է (աստվածայր), (աստծո մարդ):
Գագիկ
ասորերեն Gag անունն է,որից հայերն ստեղծել են նոր անուն ` իկ փաղաքշական ածանցի միջոցով:
Գալուստ
հայերեն. Գալուստ (գալ) բառն է, որ նշանակում է (մոտ գալ), (մերձեկություն):
Գառնիկ
հայերեն Գառն բառի փաղաքշական ձևն է: Նշանակում է (համեստ), (հեզ), (խոնհար):
Գեղամ
ստուգաբանվում է իբրև (հավիտենական) կամ (վաղժամանակյա):
Գենադի
ռուսերեն Геннадий անձնանունն է, որ հունարեն նշանակում է (ազնվազարմ):
Գևորգ
հունարեն georgos բառից է, որ նշանակում է (հողագործ), (երկրագործ):
Գնել
հայկական հնագույն անուններից է:
Գոռ
հայերեն Գոռ բառից է, որ նշանակում է (հպարտ), (գոռոզ):
Գրիգոր
հունարեն grigorios, լատիներեն Grigorius անուններից է, որ նշանակում է (զգոն), (արթուն),(հսկող):
Գրիշա
ռուսերեն Григорий անվան փաղաքշական ձևն է, որ մեզ մոտ տարածված է իբրև անկախ անձնանուն:
Գուրգեն
պարսկերեն Gurgen անունից է, նշանակում է (գայլաբարո), կամ (գայլուկ): 
Գարիկ
-
Դանիել
հնագույն անուններից է. Գալիս է (Աստվածաշնչից) և տարածված է քրիստոնյա շատ ազգերի մեջ:
Դավիթ
նշանակում է (գեղեցկատես) կամ (սիրեցյալ):
Դերենիկ
հայերեն Դերեն նշանակում է (վանքի սան),(որդի վանաց): Հայերի մեջ տարածված անուն է:
Դմիտրի
ռուսերեն Дмитрий անունից :
Եգոր
ռուսերեն Егор անունից , որ նշանակում է (երկրագործ):
Եդիգար
պարսկերեն Yadigar (հրեշտակ) բառից:
Եղիշե
-
Եսայի
նշանակում է (փրկություն):
Երանոս
հունարեն անձնանուն է, նշանակում է (խաղաղասեր), (խաղաղարար): Կրճատ ձևն է` Երո, Էրո:
Երեմիա
նշանակում է (բարձրություն): Կրճատ կոչում են Երեմ:
Երվանդ
նշանակում է (արագ), (սլացիկ):
Եփրեմ
նշանակում է (պտղաբեր), (աճող), (փարթամ):
Զավեն
պարսկերեն Zav անունից և նշանակում է (աջակցող), (օգնող):
Զաքարիա
ստուգաբանվում է իբրև (լավ հիշող), (մտապահող):
Զոհրաբ
պարսկերեն անձնանուն է: Նշանակում է (կարմրափայլ):
Զորավար
հայերեն Զորավար բարդ բառից է, որ նշանակում է (զորքը կռվի տանող):
Զորիկ
հայերեն Զոր բառից է` իկ փաղաքշական ածանցով: Նշանակում է (զորեղ),(զորություն ունեցող),(հզոր): 
Էդգար
նորամուտ անուն է, որ եկել է եվրոպական լեզուներից գրականության միջոցով:
Էդիլ
արաբերեն (արդար) բառից է. Գործածական է բոլոր մահմեդական ժողովուրդների մեջ:
Էդուարդ
ֆրանսերեն Անուն է, որ նշանակում է (ունեցվածքի պահապան), (պահակ):
Էմիլ
տարածվել է գրականության միջոցով և շատ գործածական է:
Էմին
արաբերեն Emin բառից է, որ նշանակում է (ապահով), (վստահ), (հավատարիմ):
Էմմանուել
հայերեն Մեջ տարածվել է կրճատ` Մանուել ձևով: Նշանակում է (աստված մեզ հետ):
Թաթուլ
հայերեն Թաթ բառից է:
Թելման
գերմանական կոմունիստական կուսակցության առաջնորդ է. Որ իբրև անձնանուն գործածական է հայերի մեջ:
Թովմաս
նշանակում է (երկվորյակ):
Թորգոմ
ստուգաբանվում է իբրև (ոսկրյա), (կորովի):
Թորոս
Թեոդորոս անվան կրճատ ձևն է:
Ժան
ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ:
Ժան
ֆրանսիական տառադարձությամբ Jean (Հովհաննես) անունն է, որ վերջերս տարածված է մեր մեջ:
Ժիրայր
հայերեն Ժիր և այր (տղամարդ) բառերից. Նշանակում է (ժիր, աշխույժ մարդ):
Поиск
Календарь
«  Март 2024  »
ПнВтСрЧтПтСбВс
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Архив записей
Друзья сайта
  • Официальный блог
  • Сообщество uCoz
  • FAQ по системе
  • Инструкции для uCoz